ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՇԽԱՐՀ ՎԻԵՏՆԱՄՈՒՄ
- Pasha Kushkyan
- 7 сент. 2017 г.
- 1 мин. чтения
ՇԱՆԴՈՆԳ - ԱՄԵՆԱՄԵԾ ՔԱՐԱՆՁԱՎԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Կենտրոնական Վիետնամի Քուանգբի նահանգուի Պհոնգ Նհա-Կե Բանգ ազգային պուրակում է գտնվում աշխարհի ամենախոշոր քարայրը` Շոնդոնգը:

Վիետնամի անտառներում գտնվող քարանձավների հսկայական ցանցը այնքան մեծ էր, որ գիտնականներն այժմ խոսում են համաշխարհային ասպարեզում պատմության ամենամեծ հայտնագործության մասին:


Քարանձավի մուտքը, որն ուղղակիորեն գտնվում է Պհոնգ Նհա-Կե Բանգ ազգային պուրակի կենտրոնում, հայտնաբերվել է 2009 թվականին Բրիտանական քարանձավագետներ կողմից: Այդ ժամանակ սպելեոլոգները որոշեցին, որ այս քարանձավը ընդամենը 150 մետր երկարություն և 60 մետր լայնություն ունի:


Սակայն, ինչպես վերջերս արված ուսումնասիրությունները ցույց տվեցին, քարայրի ճշգրիտ չափը շատ ավելի մեծ է: Դրա չափերը հասնում են ռեկորդային մակարդակի`բարձրությունը 200 մետր է, լայնությունը` 150 մետր, իսկ երկարությունը, 5 կիլոմետրից ավելի: Ընդհանուր ծավալը կազմում է 38.5 մլն մ 3:

ความคิดเห็น