ՍՏՈՐՋՐՅԱ ՋՐՎԵԺ ?
- Pasha Kushkyan
- 7 сент. 2017 г.
- 1 мин. чтения
ՄԱՎՐԻԿԻՈՍ ԿՂԶՈՒ ՍՏՈՐՋՐՅԱ ՋՐՎԵԺԸ
Աֆրիկյան մայրցամաքի հարավ-արևելյան ափից 2000 կմ հեռավորության վրա Հնդկական օվկիանոսում է գտնվում, մեր մոլորակի ամենագեղեցիկ կղզիներից մեկը՝ Մավրիկիոս կղզի պետությունը: Կղզին հայտնի է իր <<ստորջրյա ջրվեժի>> օպտիկական պատրանքով:

Մավրիկիոս կղզու հարավ-արեւմտյան մասում, օդային հանդիսատեսի առջև բացվում է տպավորիչ բնական անոմալիա՝ ստորջրյա հսկայական ջրվեժը:

Անհավանական օպտիկական պատրանքը պայմանավորված է ստորջրյա հզոր հոսանքների հետևանքով տիղմ և ավազի տեղաշարժով:

Իսկ բյուրեղյա մաքուր օվկիանոսային ջրերը թույլ են տալիս վայելել հսկայական ջրվեժ հիշեցնօղ այդ տեսարանը, որտեղ «Ավազանի ջրվեժի» զարմանահրաշ հորձանուտները, կարծես, շարժվում են դեպի օվկիանոսի հատակը:

2008 թվականից ի վեր այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրերից է:
Comments